«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին հիստերիայի մեջ է ընկել, երբ անծանոթ կինը շոյել է նրա դստերը   

12:10, 3 ապրիլի

Երեկ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին, նրա դստեր՝ Դրիմ Ռենեի մայրը, մերկապարուհի Բլեք Չայնան վիճաբանության մասնակից է դարձել Լոս Անջելեսում։ Նա ընկերուհիների հետ միասին գնում էր «Վեց դրոշ» ժամանցային հայտնի պուրակը։ Ինչ-որ կին սկսել է վիճել Բլեքի ընկերուհու հետ, որից հետո կանանց միջև քաշքշոց է սկսվել։

Իսկ այսօր հայտնի են դարձել սկանդալի մանրամասները։ Չայնան ոչինչ չի մեկնաբանել, իսկ ահա այն կինը, որի վրա հարձակվել էր Բլեքը, իր Twitter-ում երկար ու զգացմունքային հաղորդագրություններ է հրապարակել։

Ականատեսների խոսքով՝ կինը մոտեցել էր մանկասայլակին, որը դայակն էր բռնել, ու տեսնելով Դրիմին՝ բացականչել էր․ «Ինչ սիրուն երեխա է», հետո բռնել էր երեխայի ձեռքը։ Հենց դա էլ կատաղեցրել էր Չայնային, որը մոտակայքում էր գտնվում։ Բլեքը կորցրել է ինքնատիրապետումը, մոտեցել է կնոջն ու սկսել բղավել նրա վրա։ Իսկ վերջինն էլ, ի պատասխան, Չայնային անվանել է «առնետ», ինչը վերջնականապես հունից հանել է պարուհուն, որին փորձում էին հանգստացնել նրա թիկնապահները։

«Ես չգիտեի, որ դա Չայնայի երեխան է։ Ես մոտեցա մանկասայլակին, շոյեցի երեխային։ Չայնան չգիտեմ որտեղից վազելով եկավ ու սկսեց բղավել․ «Երեխային չդիպչե՛ս»։ Հետո ես հեռացա, իսկ նրա ընկերուհիներից մեկը մոտեցավ ու ասաց, որ Չայնան ուզում է իմ հետույքը պատռել, քանի որ ես դիպչել եմ նրա երեխային։ Հետո Չայնան մոտեցավ ինձ, ես ներողություն խնդրեցի նրանից, որ դիպչել եմ նրա երեխային, հարցրեցի՝ արդյոք նա դրա հետ կապված խնդիրներ ունի։ Ու ասացի, որ եթե նա ուզում է ինձ ծեծել, ապա ես նրան այնքան կծեծեմ, մինչև նրա միջից կհանեմ ամբողջ կեղտը։ Չայնան շատ բորբոքված էր, ու ես նույնպես «պայթեցի»», ապտակեցի նրան, նրա բոյֆրենդին ու նրա ընկերուհիներին»,- գրել է Twitter-ում կինը։

Աղբյուրը՝  Daily Mail

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել